Սնունդը և առողջությունը
Քարեր երիկամներում. ժողովրդական միջոց. 168.am
Steptohealth.ru կայքը գրում է, որ վնասակար և ոչ պիտանի նյութերի մեծ մասն օրգանիզմից դուրս են գալիս մեզի միջոցով. այս գործընթացում գլխավոր դերակատարումը երիկամներինն է։ Երբ հեղուկը, հանքային աղերը և քիմիական այլ միացություններ օրգանիզմից դուրս չեն գալիս, երիկամներում կարող են գոյացություններ ի հայտ գալ քարերի տեսքով։
Երիկամներում քարերն առաջացնում են ցավեր և կարող են էապես ազդել կյանքի որակի վրա։ Չնայած այդ գոյացությունների չափերը յուրաքանչյուր դեպքում տարբեր են լինում, դրանց մեծ մասն արգելափակում է մեզի նորմալ դուրսբերումն օրգանիզմից։ Սա կարող է հանգեցնել միզուղիների վարակների և, նույնիսկ, արնահոսության պատճառ դառնալ։ Որոշ դեպքերում քարերը հեռացնում են տարբեր դեղերի օգտագործմամբ և բնական միջոցներով, սակայն, երբ խոսքը մեծ քարերի մասին է, դրանք հեռացվում են վիրահատական միջամտությամբ։ Տնային պայմաններում կիտրոնից և կոճապղպեղից պատրաստվող օշարակը կարող է օգնել դրանց դեմ պայքարում։
Անհրաժեշտ է հիշել, որ այս հիվանդության լավագույն կանխարգելումն օրվա ընթացքում բավարար քանակով հեղուկ օգտագործելն է։ Քարերի դեմ պայքարելու գործընթացում արդյունավետ են կիտրոնն ու մաղադանոսը. դրանք բազմաթիվ սննդարար նյութեր են պարունակում և կարող են արդյունավետ լինել երիկամների ֆունկցիաների խանգարումների դեպքում։
Կիտրոնը թթուներ է պարունակում, որոնք զգալիորեն նվազեցնում են երիկամներում քարերի առաջացման հավանականությունը։ Այն նպաստում է օրգանիզմից քարերի և տոքսինների դուրսբերմանը։ Այն նաև հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի, որոնք կարող են կանխարգելել երիկամների և միզապարկի վարակները։
Մաղադանոսը երիկամների առողջությունը պահպանելու համար լավագույն միջոցներից է։ Այն բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում, որոնք նպաստում են տոքսինների և խոլեսթերինի դուրսբերմանն օրգանիզմից։ Վիտամին C-ի պարունակության շնորհիվ այն ամրացնում է իմուն համակարգը։
Բաղադրիչներ.
- 1 կիտրոնի հյութ,
- 1 կապ թարմ մաղադանոս,
- 1 բաժակ ձիթապտղի յուղ (224 գրամ),
- 1 բաժակ թխկու օշարակ (325 գրամ),
- 1 բաժակ մեղր (335 գրամ):
Պատրաստման եղանակը. մաղադանոսը կտրատեք, կիտրոնի հետ լցրեք բլենդերի մեջ, հարեք՝ մինչև միասեռ զանգված ստանալը։ Լցրեք ապակե տարայի մեջ և պինդ փակեք և պահեք մուգ տեղում։ Ընդունեք ամեն օր, քաղցած վիճակում, մեկ ճաշի գդալ։
15.06.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ